Բաժիններ՝

ԶԼՄ-ները պարզել են Քանյե Ուեսթի հոսպիտալացման պատճառը

Ամերիկացի հայտնի ռեփեր, Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը հոսպիտալացվել է հյուծվածության պատճառով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Պարբերականը հայտնում է, որ երգչին տանջել է անքնությունը, ինչի հետևանքով նա հիվանդանոց էր տեղափոխվել՝ հետազոտության։

Աղբյուրները պնդում են, որ Ուեսթը չի ցանկացել գնալ հիվանդանոց, ինչի պատճառով էլ նրան ստիպված են տեղափոխել պատգարակով՝ ձեռնաշղթաներով ամրացված։

Վատ ինքնազգացողության պատճառով ռեփերը չեղյալ էր հայտարարել իր շրջագայությունն ԱՄՆ-ում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930