Բաժիններ՝

Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել

Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու պատմական նվաճման հետ։

Հինգշաբթի օրը կայացած խմբային փուլի երրորդ տուրի խաղում Էկվադորի հավաքականը 2:1 հաշվով տպավորիչ և կամային հաղթանակ տոնեց Գերմանիայի ընտրանու նկատմամբ։ Այս արդյունքի շնորհիվ էկվադորցիները վաստակեցին 4 միավոր՝ զբաղեցնելով E խմբի երրորդ հորիզոնականը։ Թիմը վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեց Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր։

Այս առիթով երկրի նախագահը սոցիալական ցանցերի իր էջերում շնորհավորական ուղերձ է հղել․

«Շնորհակալություն ֆուտբոլիստներին և գլխավոր մարզչին, ովքեր, չնայած քննադատություններին, վիրավորանքներին և ծանր փորձություններին, կարողացան ոգևորվել ու հսկայական ուրախություն պարգևել ամբողջ երկրին։ Ուրբաթ օրը հայտարարվում է հանգստյան օր։ Կեցցե՛ Էկվադորը»,- գրել է Դանիել Նոբոան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930