Թուրքիան բռնապետության տանող ճանապարհին է. Միշել Բրանդ
Գերմանիայի դաշնային խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Միշել Բրանդը հայտարարել է, որ Թուրքիան գնում է բռնապետության ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Ո′չ Եվրամիությունը, ո′չ էլ Գերմանիան չի կարող անձայն մնալ այն իրականության առջև, որ Թուրքիան ընթանում է բռնապետության ճանապարհով»,- նշել է նա: Հանձնաժողովի նախագահը դատապարտել է թուրքական կառավարության կողմից Գերմանիայի և ԵՄ հասցեին հնչեցվող մեղադրանքները: «Էրդողանի կողմի արվող հայտարարությունն այն մասին, թե Գերմանիան Քրդական բանվորական կուսակցության (PKK) գործողությունների առջև աչք է փակում, նպատակ ունի շեղել ուշադրությունը թուրքական կողմի անհամաչափ գործողություններից:
Թուրքիայի նման երկիրը, որը մեկուսացվել է արտա քին քաղաքականության ոլորտում և գտնվում է լուրջ ահաբեկչական սպառնալիքի տակ, չպետք է շարունակի վիրավորանքներ հնչեցնել: Դա չի բխում Թուրքիայի շահերից»,- նշել է Բրանդը:
Նա ընդգծել է, որ Թուրքիայում տեղի է ունենում մինչ օրս «ամենամեծ մաքրությունը»: «Չի կարելի միամիտ լինել: Պետությունը վերակառուցելու Էրդողանի գործողությունների նկատմամբ անուշադրությունը բոլորիս համար շատ թանկ կնստի: Անուշադրության մատնողը դառնում է հանցակից»,- ասել է Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը: