Բաժիններ՝

Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

10 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում վարպետության թեկնածու Արտեմ Մամիկոնյանը ունի 8 միավոր և կիսում է 1-3-րդ հորիզոնականները: Նույն տարիքային խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 7 միավոր և կիսում է 8-րդ հորիզոնականը։

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը և միջազգային վարպետ Բենիկ Ագասարովը ունեն 6.5 միավոր և կիսում են 12-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը ունի 6 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանը՝ 5.5 միավոր:

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 6 միավոր: Նույն տարիքային խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր:

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Տիգրան Սողոմոնյանը ունի 6 միավոր:

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը ունի 6 միավոր:

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Անգելինա Միրաքյանը ունի 6 միավոր: Նույն տարիքային խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 5.5 միավոր:

Վերջին խաղափուլը կմեկնարկի հունիսի 26-ին՝ Հայաստանի ժամանակով 15:30-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930