
Ճապոնիայում հզոր երկրաշարժին հաջորդել է ցունամին

Ճապոնիայում հզոր երկրաշարժից հետո ցունամի է տեղի ունեցել, հայտնում է The Telegraph-ը։
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ափամերձ շրջանների բնակիչներին կոչ է արվել բարձրանալ տեղանքի ամենաբարձր կետերը՝ ջրհեղեղի վտանգի պատճառով։
Ավելի քան 3 հազար մարդ լքել է իր տները։ Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, տարհանված մարդկանց համար կազմակերպվել է 60 ժամանակավոր կետ։
Տեսանյութում երևում է մեծ մակընթացային ալիքը, որը տարածվում է գետի արևելյան ափով երկրաշարժից և ցունամիից հետո։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ճապոնիայի արևելքում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Հայտարարվել էր մինչև 3 մ բարձրության ցունամիի սպառնալիքի մասին։
https://www.youtube.com/watch?v=shfBukwqWoA
https://www.youtube.com/watch?v=V4mDW8PGX4s