Թբիլիսիի կենդանաբանական այգու Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ կենդանաբանական այգում պահվող Գրանդ փղիկի հետ ամեն ինչ կարգին է:
«Թալիբան» աֆղանական շարժման առավել ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Միր Ահմադ Գուլ Հաշմին սպանվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Փեշավար նահանգում, հայտնում է Express Tribune-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբուիլլա Մուջահիդին:
Թբիլիսիի կենտրոնում՝ Մելիքաշվիլի փողոցի ու Ճավճավաձե պողոտայի ճանապարհի մի հատվածը փլուզվել է, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել տարբեր երկրների կառավարություններին կասեցնել մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում՝ կախված Ուկրաինայում կոնֆլիկտի լուսաբանման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայ իրավաբանական միությանը (Armenian Bar Association) իր հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը հարգելու համար: Աստղը նաև մի քանի լուսանկար է տեղադրել իր էջում:
Վրաստանի կառավարության հրամանով՝ հունիսի 15-ը Թբիլիսիում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլատրել է երկրից հեռանալ շուրջ 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը ապաստանած իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, հայտնում է contact.az-ը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
Նյութական վնասը, որը տարերային աղետը հասցրել էր Թբիլիսիին, կազմում է մոտավորապես 40 մլն լարիի վնաս:
Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
«Քաղաքացի» միությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու աշխատում է քաղաքին օգնելու կոնկրետ պլանի վրա ու կանի ամեն ինչ տուժածներին օգնելու համար: Միությունը նաև պատրաստակամություն է հայտնում օգնել մայրաքաղաքին նոր կենդանաբանական այգու կառուցման հարցում»:
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
«Ինչո՞ւ Հայաստանի հանդեպ պետք է ագրեսիվ կեցվածք ընդունեն, երբ իրենք Հայաստանի հետ հարց չունեն, իրենք հարց ունեն մի շարք պետությունների հետ, բայց Հայաստանի հանդեպ չունեն, քանի որ Հայաստանում չկա սուննի, արաբ կամ ընդհանրապես սուննի բնակչություն, այսինքն` ներկայություն չկա, այնպես որ, մեկնաբանությունների հիմքը ես չեմ տեսնում»:
Հունիսի 15-ը երկրում հայտարարվել է սգո օր` ի հիշատակ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի:
Տարերային աղետը մեծ վնասներ է պատճառել Թբիլիսիին:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:
Թբիլիսիի փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դին։ Ենթադրաբար, նա արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից է, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Այսպիսով, ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 11-ի։
Վրաստանի կենդանաբանական այգու շրջակայքում տեղակայվել են ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորներ, քանի որ անցած գիշեր առնվազն 10 կյանք խլած ջրհեղեղի հետևանքով վանդակներից փախել են գիշատիչներ
«Չեմ կարծում, որ գործը կհասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը շարունակում է կարևոր զսպիչ դերակատարություն ունենալ»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Գերմանիայի գլխավոր դատախազությունը կարճել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին գործի հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:
Գերմանիայում կրկեսից փախած փիղը հարձակվել է մարդու վրա, հայտնում է Die Welt-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Կալանավորվել է Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով Ադրբեջան եկած ավստրիացի 3 մարզիկներին Բաքվի օլիմպիական ավանում վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ կայքում:
Բաքվում առաջին Եվրոպական խաղերի նախապատրաստական ու անցկացման հանդիսավոր արարողության վրա ծախսվել է մոտ 100 մլն մանաթ, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:
Այս գիշեր լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովին թույլատրել են լքել Բաքվում Շվեյցարիայի դեսպանությունն ու հեռանալ Ադրբեջանից: Ինչպես հայտնել է շվեյցարական Zurder Zeitung թերթը, հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, Հուսեյնովը Բաքվից դուրս է եկել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ուղեկցությամբ:
Հունիսի 11-ի առավոտյան Բաքվի առաջին Եվրոպական խաղերի նախօրեին օլիմպիական ավանի տարածքում ավստրիացի 3 մարզիկներին ավտոբուսի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հետաքննությունը դեռ չի ավարտվել, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը:
ԱՄՆ դեսպանություններում արտասահմանյան անձնագրերի ու այցագրերի տրամադրումը ամբողջ աշխարհում ժամանակավորապես դադարեցված է տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է apsny.ge-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՍԳՆ մամլո ծառայությանը: