Հունիսի 15-ը երկրում հայտարարվել է սգո օր` ի հիշատակ Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի:
Տարերային աղետը մեծ վնասներ է պատճառել Թբիլիսիին:
«Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ ԼՂ հակամարտության գոտում»:
Թբիլիսիի փրկարարական ծառայությունները հայտնաբերել են ջրհեղեղից զոհված եւս մեկ մարդու դին։ Ենթադրաբար, նա արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակից է, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Այսպիսով, ջրհեղեղից զոհվածների թիվը հասել է 11-ի։
Վրաստանի կենդանաբանական այգու շրջակայքում տեղակայվել են ներքին գործերի նախարարության հատուկ ուժերի ստորաբաժանման զինվորներ, քանի որ անցած գիշեր առնվազն 10 կյանք խլած ջրհեղեղի հետևանքով վանդակներից փախել են գիշատիչներ
Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
«Չեմ կարծում, որ գործը կհասնի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի և ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը շարունակում է կարևոր զսպիչ դերակատարություն ունենալ»,- ասում է Մասիս Մայիլյանը:
Գերմանիայի գլխավոր դատախազությունը կարճել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին գործի հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:
Գերմանիայում կրկեսից փախած փիղը հարձակվել է մարդու վրա, հայտնում է Die Welt-ը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Կալանավորվել է Եվրոպական խաղերին մասնակցելու նպատակով Ադրբեջան եկած ավստրիացի 3 մարզիկներին Բաքվի օլիմպիական ավանում վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՆԳՆ կայքում:
Բաքվում առաջին Եվրոպական խաղերի նախապատրաստական ու անցկացման հանդիսավոր արարողության վրա ծախսվել է մոտ 100 մլն մանաթ, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը:
Այս գիշեր լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովին թույլատրել են լքել Բաքվում Շվեյցարիայի դեսպանությունն ու հեռանալ Ադրբեջանից: Ինչպես հայտնել է շվեյցարական Zurder Zeitung թերթը, հղում կատարելով Շվեյցարիայի ԱԳՆ-ին, Հուսեյնովը Բաքվից դուրս է եկել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի ուղեկցությամբ:
Հունիսի 11-ի առավոտյան Բաքվի առաջին Եվրոպական խաղերի նախօրեին օլիմպիական ավանի տարածքում ավստրիացի 3 մարզիկներին ավտոբուսի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հետաքննությունը դեռ չի ավարտվել, այսօր Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խաղերի օպերացիոն տնօրեն Սայմոն Քլեգը:
ԱՄՆ դեսպանություններում արտասահմանյան անձնագրերի ու այցագրերի տրամադրումը ամբողջ աշխարհում ժամանակավորապես դադարեցված է տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է apsny.ge-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ՍԳՆ մամլո ծառայությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև շփում չի եղել Բաքվում, որտեղ վերջիններս ներկա էին՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը, գրում է apsny.ge-ն՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետի աշխատակազմին:
Շատ երջանիկ եմ, որ մահմեդականությունն եմ ընդունել: Հիմա ապրում եմ մուսուլման լինելու ոգևորությունն ու երջանկությունը»,- ասել է հայ կինը` նշելով, որ շատ է տպավորվել և ազդվել իսլամից:
Բաքվում երեկ կայացած առաջին Եվրոպական խաղերի բացման արարողության առնչությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Առաջիկա 17 օրերին Եվրոպայի հայացքը ուղղված է լինելու Բաքվին
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել, նրանց զրույցն ընթացել է փակ ռեժիմով, հայտնում է RIA Novosti-ն:
Մինսկի պայմանավորվածությանը այլընտրանք կարող է լինել միայն անորոշ ժամանակով սառեցված կոնֆլիկտը կամ որ ավելի վատ է՝ «թեժ» զինված կոնֆլիկտը. թե´ մեկը, թե´ մյուսը անթույլատրելի են, կարծում է Բելգիայի ԱԳՆ ղեկավար Դիդիե Ռեյնդերսը, ով հանդես է եկել Բրյուսելում՝ Կրան-Մոնտանա ֆորումում, հայտնում է Sputnik-ը:
Կորեացի բժիշկները, ովքեր անծանոթ են եղել մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշին (MERS), նպաստել են հիվանդության տարածմանը, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների զեկույցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով երեկ երեկոյան ժամանել էր Բաքու՝ մասնակցելու առաջին Եվրոպական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
Ցանցահենների խումբը մատչում է ստացել ԱՄՆ հետախուզության ու բանակի աշխատակիցների անձնական տվյալներին, հայտնում են ամերիկյան իշխանությունները: Նախնական տեղեկություններով՝ հերթական հզոր կիբերհարձակման հետքերը տանում են Չինաստան:
«Մոսկվան կցանկանար որպես գործընկեր ունենալ Հայաստանին՝ ավելացնելով նաև Ադրբեջանին, ինչպես սովետական իշխանության տարիներին: Երբ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծված են, համաձայնեցված, ապա պետք է սկսել համոզել, պայմանավորվել Ադրբեջանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:
Յունիսի 7-ին կայացան Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններ, որոնց նախնական արդիւնքներով տասնամեակներ ետք թրքական խորհրդարանի մէջ տեղ գտան երեք հայ պատգամաւորներ:
Եվրոպական խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել ՖԻՖԱ-ի աուդիտի կոմիտեի նախագահ Դոմենիկ Սկալայի նախաձեռնությանը:
Լեդի Գագան ու Օռնելա Մուտին կմասնակցեն Բաքվի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվի Օլիմպիական մարզադաշտում, հայտնում է Sputnik.az-ը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայաստանից արդեն ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:
Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ժամանել է Ադրբեջան՝ ներկա գտնվելու առաջին Եվրոպական առաջին խաղերի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Մոսկվայի հարավում 11-րդ հարկից մարդ է ընկել ու ողջ մնացել, հայտնու է նորությունների «Մոսկվա» գործակալությունը:
Ղազախստանն ու Հայաստանը 5 մլն դոլարի պայմանագրեր են կնքել բժշկական սարքեր, դեղամիջոցներ, լաքաներկային արտադրատեսակներ, պարարտանյութեր ու ջերմամեկուսիչ սարքերի մատակարարման վերաբերյալ: