Բաժիններ՝

Լավրովը Նալբանդյանին Բարեկամության շքանշան է շնորհել

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Բարեկամության շքանշանով է պարգևատրել, հայտնում է RIA Novosti-ն։

Իր հերթին, Նալբանդյանը ՌԴ արտգործնախարարության մի շարք աշխատակիցների Հայաստանի ԱԳՆ-ի մեդալներ է շնորհել։

Առաջին աստիճանի պատվո մեդալ է շնորհվել ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալ Վասիլի Նեբենզեին, երկրորդ աստիճանի պատվո մեդալներ՝ ՌԴ ԱԳՆ երկրների առաջին բաժնի տնօրեն Միխայիլ Եվրոկիմովին, ՌԴ ԱԳՆ հյուպատոսական բաժնի տնօրեն Եվգենի Իվանովին, ՌԳ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկուն։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Էդվարդ Աղվանովիչին Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ ստանալու կապակցությամբ և իմ գործընկերների անունից շնորհակալություն հայտնել այն գնահատականի համար, որը հնչեց իմ աշխատակիցների, բաժինների ղեկավարների, նախարարի տեղակալի հասցեին»,- հայտարարել է Լավրովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728