
«Էրդողանն ինձ անձամբ ասել է, որ Թուրքիան կլքի ՆԱՏՕ-ն». Ժիրինովսկի

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին պնդում է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է իրեն, թե Անկարան ապագայում պատրաստվում է լքել ՆԱՏՕ-ն։
«Ես նախագահ Էրդողանի հետ խոսել եմ, նա ինձ անձամբ ասել է, որ Թուրքիան հեռանկարում դուրս կգա ՆԱՏՕ-ից»,- հայտարարել է Ժիրինովսկին Պետդումայի նիստում՝ ելույթ ունենալով «կառավարական ժամի» ընթացքում։
Նրա կարծիքով՝ փաստացի ստեղծվել է Ռուսաստան-Թուրքիա-Իրան միություն, որի գոյությունը նպատակահարմար է։