
Իրանը մտադիր է գնել 12 Superjet 100 ինքնաթիռ

Իրանը հավաստել է, որ մոտ ժամանակներս մտադիր է գնել ռուսական արտադրության 12 Superjet 100 ինքնաթիռ: Այս մասին ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մեզ հավաստեցին, որ Իրանը շահագրգռված է մոտ ժամանակներս 12 Sukhoi Superjet 100 ինքնաթիռների ձեռքբերմամբ»,- ասել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Իրանում ռուսական ինքնաթիռների համար համալրող մասերի արտադրության կարգավորման գործում, եւ, համապատասխան առաջարկության դեպքում, պատրաստ է քննարկել դրա հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: