Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին

Փետրվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալվեց «Россия сегодня» գործակալությունում, ուր հանդիպում ունեցավ  ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխգործակցությունը, ՀՀ հարաբերությունները հարևանների, եվրոպական, ամերիկյան, ասիական և այլ տարածաշրջանների երկրների հետ, միջազգային կառույցներում մեր երկրի ներգրավվածությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մանրամասն անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728