6 խորհուրդ Հարվարդի հոգեբաններից, ովքեր ուսումնասիրել են, թե ինչ է նշանակում լավ երեխա դաստիարակելը
Brightside.me կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է հարկավոր մեծացնել երեխաներին։ Խորհուրդները ներկայացվել են Հարվարդի համալսարանի հոգեբանների կողմից անցկացված հետազոտության արդյունքում։
Ժամանակ անցկացրեք երեխայի հետ։ Սա ամեն ինչի հիմքն է։ Հարկավոր է պարբերաբար ժամանակ անցկացնել երեխաների հետ, կիսել նրանց հոբբիները, ինչպես նաև՝ խնդիրները, և, որ ամենակարևորն է՝ լսել, թե ինչ են նրանք ասում։ Արդյունքում՝ շատ բան կիմանաք ձեր երեխայի բնավորության մասին, բացի այդ, ձեր գործողություններն օրինակ կդառնան երեխայի համար, թե ինչպես է հարկավոր հոգ տանել և ուշադրություն դարձնել մարդկանց նկատմամբ։
Միշտ ասեք երեխային, թե ինչ է նա նշանակում ձեզ համար։ Ըստ հոգեբանների կողմից անցկացած հետազոտության՝ երեխաների մեծ մասը չգիտի, որ իր ծնողների կյանքում ամենակարևոր մարդն է։ Նրանք այս բառերը լսելու կարիք ունեն։ Մի մոռացեք ասել դրա մասին, որպեսզի երեխան իրեն ապահով, սիրված և գնահատված զգա։
Երեխաներին ցույց տվեք՝ ինչպես է հարկավոր լուծել խնդիրները, և ոչ թե՝ փախչել դրանցից։ Օրինակ՝ եթե երեխան հանկարծակի ասում է, որ որոշել է դադարեցնել ֆուտբոլի մարզումները, խնդրեք նրան բացատրել, թե ինչու է նման որոշում կայացրել, ինչպես նաև բացատրեք նրան, որ նա պարտականություններ ունի իր թիմակիցների նկատմամբ։ Եթե ամեն դեպքում նա ցանկություն է հայտնում դադարեցնել մարզումները, օգնեք նրան որևէ նոր հետաքրքրություն գտնել։
Սովորեցրեք նրանց օգնել ձեզ և ցույց տվեք, որ երախտապատ եք դրա համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երախտագիտության զգացում ունեցող մարդիկ առավել կարեկից են, առատաձեռն և սիրում են օգնել։
Օգնեք երեխային պայքարել բացասական էմոցիաների դեմ։ Հոգեբանները հավատում են, որ մյուսների նկատմամբ հոգ տանելու կարողությունը հաճախ ճնշվում է այնպիսի բացասական զգացումների արդյունքում, ինչպիսիք են բարկությունը, ատելությունը, ամաչկոտությունը, նախանձը։ Օգնեք երեխային հասկանալ բացասական զգացումները։ Ինքնավերլուծությունը նրանց կօգնի կարեկից, հոգ տանող անձ լինել։ Դա կարևոր է նաև հոգեբանական կայունություն հաստատելու համար։
Ցույց տվեք, որ աշխարhը շատ ավելի մեծ է, համակարգային և հետաքրքիր, քան նրանք երբևէ կարող էին պատկերացնել։ Հոգեբանների կողմից անցկացված հետազոտությունների համաձայն՝ երեխաների մեծ մասը հետաքրքրված է միայն իր ընտանիքի և ընկերների փոքր աշխարհով։ Կարևոր է, որ նրանք սովորեն հետաքրքրվել այդ փոքր աշխարհից դուրս գտնվող աշխարհով, ինչը կարող է մեծապես տարբերվել նրանից, ինչ իրենք մինչ այժմ ճանաչել են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը