Բաժիններ՝

Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը

Ինգուրի ՀԷԿ-ը երկու շաբաթով կանգնեցվել է հիդրոէլեկտրակայանի դերիվացիոն թունելի վիճակի ուսումնասիրման համար, որպեսզի պատրաստվի նորոգման աշխատանքների համապատասխան ծրագիր, որոնք պլանավորում են կատարել 2018 թվականին: Այս մասին «Sputnik Գրուզիա»-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ինգուրի-ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տեխնիկական տնօրեն Գիյա Խուբուան:

Ինգուրի ՀԷԿ-ի թունելի վերակառուցման նախագծի մրցույթը, որը հայտարարել է Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկը (EBRD), կավարտվի մարտի 1-ին: Խոսքը վերաբերում է 15-կիլոմետրանոց դրիվացիոն թունելին, որով ջուրը ջրամբարից տրվում է տուրբիններին: Նախագծի արժեքը գնահատվում է 35 միլիոն դոլար:

Այն ժամանակահավածում, երբ կանգնած կլինի Ինգուրի ՀԷԿ-ը, Աբխազիայում էլեկտրաէներգիայի պակասը կլրացվի Վրաստանի եւ Ռուսաստանի էներգահամակարգերով՝ 60 տոկոսը կմատակարարվի ռուսական կողմից:
Խուբուան նշել է, որ վրացական կողմն այս նպատակով ստիպված չի լինի էլեկտրաէներգիա գնել մերձակա հարեւաններից, քանի որ ջերմաէլեկտրակայաններն աշխատում են: «Հնարավոր է ոչ մեծ հզորություններ ստացվեն Հայաստանից»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս