Բաժիններ՝

Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը

Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն իր հիմնադրամի երեկույթին կներկայացնի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմը: Ինչպես հաղորդում է Էլթոն Ջոնի հիմնադրամը, երեկույթը կանցկացվի փետրվարի 26-­ին, որին մասնակցություն կունենա նաև հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշը:

«Մեզ համար բավական է միայն տեսնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-­ի համաճարակի տարածման տեմպերը 1990­-ականների կեսերին Ռունադայի ցեղասպանությունից հետո, որպեսզի հասկանանք մարդու իրավունքների կոպիտ խախտումների և վայրագությունների ու հանրային առողջության ճգնաժամի կապը: Մանուկյանների ընտանիքի և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանի հետ ընկերության արդյունքում ես և Դեյվիդը ավելի շատ ենք տեղեկացել Հայոց ցեղասպանության և այսօր սոցիալական կյանքի վրա այդ ամենի ազդեցության մասին»,­- ասել է Էլթոն Ջոնը:

Նա հավելել է, որ «Խոստում» ֆիլմն արտացոլում է, թե ինչպես կարելի է հիշել անցյալի վայրագությունները և սովորել սխալների վրա: «Մենք լի ենք վճռականությամբ այս հրաշալի ֆիլմի մասին տեղեկատվություն տարածելու հարցում, որպեսզի ստիպենք մարդկանց գործել հենց հիմա: Մենք պատիվ ունենք մեր երեկոյի ընթացքում ձեզ ներկայացնելու «Խոստում» ֆիլմը»,­- ասել է երգիչը:

Էլթոն Ջոնի հիմնադրամի նախագահ Դեյվիդ Ֆուրնիշն էլ ընդգծել է, որ իրենց համար մեծ պատիվ է հիմնադրամի կինոակադեմիայի մրցանակաբաշխության շրջանակներում ներկայացնել մեծ բարերար Քըրք Քըրքորյանի միջոցներով նկարահանված ֆիլմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս