ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը հնարավոր է համարում Եվրոպայում հինգերորդ սերնդի F-22 Raptor կործանիչների տեղակայումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք վշտացած ենք անցած հանգտսյան օրերին Թբիլիսիում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքով: Մենք խորապես ցավակցում ենք զոհերի ընտանիքներին ու ընկերներին»:
Ֆլորիդայի նախկին նահանգապետ, 62-ամյա Ջեբ Բուշը պաշտոնապես հայտարարել է իր թեկնածությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրելու մտադրության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մահից երկու շաբաթ առաջ Ժաննա Ֆրիսկեն դադարել էր ճանաչել հարազատներին, իսկ վերջին երկու օրը, ըստ LifeNews-ի տեղեկությունների, նա անցկացրել է անգիտակից վիճակում:
2014թ. երգչուհու մոտ հայտնաբերվել էր գլուխեղի քաղցկեղ: Ժաննա Ֆրիսկեի կյանքը փրկելու համար նրա երկրպագուները դրամահավաք էին կազմակերպել՝ նվիրաբերելով 66 մլն ռուբլի:
Ալիևների առանձնատան մոտակայքում է գտնվում «Արսենալ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկի՝ Ալիշեր Ուսմանովի տունը, որը նա գնել է 2008թ.՝ 76 միլիոն դոլար արժողությամբ:
«Վստահ եմ, որ Արևմուտքն անվտանգության երաշխիքներ կտրամադրեր Հայաստանին, եթե Երևանը ցանկանար Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները և դադարեր Կովկասում Մոսկվայի գործակալը լինելու դերը խաղալուց։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանը կարող է քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ` դրանով իսկ ստանալով որոշակի երաշխիքներ։ Բայց պարզ չէ, թե Երևանում և Արևմուտքում կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են նման գործարք իրականացնել։ Խիստ կասկածում եմ այս հարցում»,- ասել է Փոլ Գոբլը։
Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդի ու Սիլվիա թագուհու փոքր դուստրը՝ արքայադուստր Մադլենը, ով 2013թ. ամուսնացել էր ամերիկացի ֆինանսիստ Քրիստոֆեր Օ’Նիլի հետ, տղա է ծննդաբերել, ասվում է Շվեդիայի թագավորական պալատի կայքում:
Անցած շաբաթ ֆրանսիական իշխանությունները թույլ չէին տվել տասնյակ անօրինական ներգաղթյալների հատել սահմանը ու Ֆրանսիայի միջոցով հայտնվել Եվրոպայի մյուս երկրներում:
Lifenews-ը հրապարակել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող նրա ծառայակցի՝ Իվան Բ.-ի լուսանկարը:
Իրանում պաշտոնապես գործարկվել է երկրի կառավարության կողմից հավանության արժանացած կայք, որը դրդում երիտասարդ տղամարդկանց ու կանանց ամուսնանալ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քուրդ աշխարհազորայինները շրջապատել են Սիրիայում ԴԱԻՇ-ի գրաված Թել-Աբյադ քաղաքը, բացի այդ՝ վերջիններիս հաջողվել է տիրանալ ռազմավարական կարևոր մայրուղու, որը ընկած է Թել-Աբյադի թուրքական սահմանին ու Ռաքքայի միջև:
Ֆրանսիայի Նանտ քաղաքում այրվել է Սեն-Դոնատիեն բազիլիկը: Հրդեհն սկսվել է առավոտյան պատարագից հետո, ներսում գտնվող մարդկանց արագ տարհանել են:
«Նույնիսկ մեր պատգամավորներն են գնացել ու, վերադառնալով, սկսում են գովել, թե ինչքան բարձր մակարդակով է աշխատում ադրբեջանական Անվանգության ծառայությունը, գալիս և գովում են, թե զուգարանից մինչև դահլիճ ապահոված են, և գովում են Ադրբեջանին: Սա մեծ խաղի սխալ ընթերցում է»:
«Ինքը դեռ պետք է պոկի Թուրքիայից բաներ, որպեսզի այդ գազն այնտեղ գնա: Վստահ եմ, որ Ղարաբաղյան թեման եթե Էրդողանը և Ալիևը այս կամ այն կերպ շոշափած լինեն, Պուտինը պետք է լղոզված, շրջանցող հայտարարություններով, բացատրություններով նրանց առաջ անցներ, որովհետև այս պահին լուրեր են պտտվում, թե այնտեղ կարող են ռուսական զորքեր հայտնվել: Հնարավոր չէ դա այս պահին, ուժերի հարաբերակցության այս իրավիճակում անհնար է, որպեսզի Ռուսաստանը մի նոր գլխացավանքի աղբյուր ձեռք բերի»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր հայտարարել է Թբիլիսիի ջրհեղեղի պատճառների գիտական քննարկումների ու պրոֆեսիոնալ ուսումնասիրման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ երկրում այդ նպատակով կան լավ մասնագետներ, գրում է sputnik-georgia.ru-ն:
Միջազգային հարթության վրա պետությունների փոխհարաբերություններում, անկասկած, նշանակալի դեր ունի յուրաքանչյուր պետության աշխարհաքաղաքական և երկրառազմավարական դիրքը:
Թբիլիսիում հունիսի 14-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհ է դարձել 13 մարդ, այսօր հայտնել է Պետական անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի մամլո ծառայությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական ծառայությունների վարչությունը ներկայումս ունի տեխնիկական խնդիրներ արտասահմանյան անձնագրերի ու վիզաների թողարկման համակարգերի հետ կապված: Խնդիրը կոնկրետ որևէ երկրի, քաղաքացիության փաստաթղթի կամ վիզայի տեսակի չի առնչվում:
Թբիլիսիի Բագեբի տարածքը պատուհասած սողանքը փակել է Վերե գետը, ինչը քաղաքում ստեղծել է ջրհեղեղի կրկնության վտանգ, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման թեման քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ շաբաթ օրը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, լրագրողներին այսօր տեղեկացրել է Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մարդկանց թիվը, որոնք անհետ կորել են Թբիլիսիում ավերիչ երկրաշարժի հետևանքով, կրճատվել է մինչև 10-ի, հայտնում է «Նովոստի Գրուզիան»՝ հղում կատարելով Վրաստանի անվտանգության ու ճգնաժամերի վերահսկման պետական խորհրդի մամլո ծառայությանը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված 4-րդ հայի անունը՝ Նանա Թիլիշվիլի-Եղիազարովա:
Ինչպես են Թբիլիսիում փողոցից որսում գետաձիուն:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը անիրական է անվանել վարկատուների եռյակի պահանջները, որոնք ցանկանում են Աթենքից հասնել բյուջետային ծախսերի կրճատման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մասին տեղեկությունը կզեկուցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղաև Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է TASS-ը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիմել է թբիլիսցիներին՝ խնդրելով ավտոմեքենաներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Հավատում եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն, բայց ես վախենում եմ, որ կողմերը չկարողանան հասնել կարգավորման քանի դեռ դրսի ուժերը խնդիրներ են առաջացնում, ուստի պարբերական լարվածության բռնկումները և բռնությունը կշարունակվեն »,- ասաց Փոլ Գոբլը:
Թբիլիսիում էլեկտրաէներգիայի մատակարարումը, որն ընդհատվել էր նախօրեին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, ամբողջությամբ վերականգնվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով «Թելասի» էլեկտրաբաշխիչ ընկերությանը:
«Մենք ցավակցություն ենք հայտնում վերջին երկուն օրերին հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով տուժածներին ու զոհերին»,-ասված է հայտարարության մեջ: