«Ադրբեջանի գործողությունները հիմնովին կկասեցվեն». Դավիթ Բաբայան
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Արդրբեջանն այսօր արցախա-ադրբեջանական սահմանին կրկին իր սովորական մատավարությանն է դիմել:
Ադրբեջանն արցախյան դիրքերի ուղղությամբ կրակել է հեռվից՝ կիրառելով իր սովորական մարտավարությունն ու ռազմավարությունը, ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, նվազել էին հրադադարի պահպանման ռեժիմի խախտումները: Բաբայանը նշեց, որ Արցախի բանակն ամեն վայրկյան պատրաստ է իրավիճակի զարգացմանը և բացառեց լայնածավալ ռազմական գործողությունների հավանականությունը:
«Նախ՝ հայկական կողմը պահպանում է հավասարակշռությունը, երկրորդ՝ դրան դեմ է միջազգային հանրությունը: Այս երկու գործոնները նվազեցնում են լայնածավալ գործողությունների հնարավորությունը: Սակայն մենք միշտ պատրաստ ենք պաշտպանել մեր երկիրը»,- ասաց Բաբայանը:
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանը կրկին փորձի խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բոլոր գործողությունները հիմնովին կկասեցվեն:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։