
Չինաստանում կստեղծեն աշխարհում առաջին տուրիստական երթուղին պանդաների սիրահարների համար

Չինաստանի հարավ-արեւմուտքում գտնվող Սիչուանի նահանգում կհայտնվի աշխարհում առաջին տուրիստական երթուղին՝ նվիրված է պանդաներին: Այդ մասինգրել է South China Morning Post թերթը:
Երթուղին ներառելու է տասնյակ օբյեկտներ, մասնավորապես, գիտահետազոտական բազա, պանդաների արգելոց, թեմատիկ հյուրանոցներ եւ տուրիստական բազա հեծանվով ճամփորդողների համար: Սիչուանի վարչական կենտրոն Չենդու քաղաքից այդ օբյեկտներ մեքենայով կարելի կլինի հասնել մի քանի ժամում:
Ենթադրվում է, որ նախագիծը կգործարկվի մի քանի տարուց, անհրաժեշտ ենթակառուցվածքն ստեղծելուց հետո: Խոսքը, մասնավորապես, ավտոճանապարհի անցկացման մասին է:
Երթուղին նախատեսված կլինի ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանցի ճանապարհորդների համար: Դրա ստեղծման որոշումն ընդունվել է
Մեծ պանդան արջերի ընտանիքին պատկանող կաթնասունների տեսակ է:
Բնակվում էՉԺՀ-ի լեռնային շրջաններում (Սիչուանի եւ Տիբեթի): Պանդան գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Չինաստանում կենդանու սպանության համար մահապատիժ է սպառնում: