Բաժիններ՝

Թիմ Քուկը բացատրել է ինովացիաների բացակայությունն Apple-ում

Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկը Bloomberg Businessweek-ին տված հարցազրույցում պատասխանել է քննադատներին, որոնք ընկերությանը մեղադրում են ինովացիաների բացակայության մեջ: Քուկը դա բացատրել է նրանով, որ Apple-ը չի շտապում ամեն ինչում առաջինը լինել։

Մասնավորապես, Քուկը հայտարարել է, որ քննադատությունը բացատրվում է նրանով, որ կորպորացիան նոր տեխնոլոգիաները մյուս արտադրողներից զգալիորեն ավելի ուշ է ներդնում: Որպես օրինակ նա բերել է հավելյալ իրականության (AR) տեխնոլոգիան, որի վրա ընկերությունում աշխատում են բազմաթիվ մշակողներ: Թեեւ լիարժեք AR-սարքեր Apple-ը դեռ չի ներկայացրել:

«Մենք շեշտը դնում ենք երկարաժամկետ նախագծերի վրա: Մենք չենք շտապում ամեն ինչում առաջինը լինել,-նշել է Քուկը:-Մեր խնդիրն է՝ լինել լավագույնը եւ օգտատերերին տալ այնպիսի մի բան, ինչն իրապես փոխում է նրանց կյանքը: Եթե հիշենք, ապա iPod-ն առաջին փլեերը չէր: iPhone-ն առաջին սմարթֆոնը չէր, iPad-ն առաջին պլանշետը չէր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս