Բաժիններ՝

ԵՄ-ի քաղաքացիների ավելի քան կեսը կցանկանար քվեարկել Brexit-ի տիպի հանրաքվեներում

ԵՄ-ի անդամ պետությունների քաղաքացիների 53 տոկոսը կցանկանար մասնակցել հանրաքվեի, որտեղ կդրվեր Եվրամիությանն իրենց երկրի անդամակցության հարցը: Այդ մասին ասված է այն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ զեկույցում, որն անցկացրել է Pew Research Center գիտահետազոտական կենտրոնը:

Չնայած դրան, հարցման մասնակիցների միայն 18 տոկոսը կցանկանար լքել Եվրամիությունը՝ հետեւելով Մեծ Բրիտանիայի օրինակին:

Ինչպես նշվում է զեկույցում, ԵՄ-ից դուրս գալու ամենաշատ կողմնակիցները եղել են Իտալիայում եւ Հունաստանում:

Բացի դրանից, բազմաթիվ եվրոպացիներ բրիտանացիների հետ համակարծիք են, որ իրավասությունները պետք է բաժանվեն Բրյուսելի եւ անդամ պետությունների միջեւ: Հարցվածների 74 տոկոսը հայտարարել է, որ միգրացիոն քաղաքականությունը պետք է վերահսկեն հենց ազգային կառավարությունները, այլ ոչ թե ԵՄ-ի մարմինները:
Հետազոտության շրջանակներում Pew Research-ի աշխատակիցները հարցում են անցկացրել եվրոպական 10 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի 9 հազար 935 քաղաքացիների, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս