Բաժիններ՝

«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում

«Սի Ցզինպինի ասույթները» ժողովածուն բեսթսելեր է դարձել Չինաստանում: «Չժունգո ժիբաո» թերթը գրում է, որ գրքում տեղ են գտել չինացի եւ օտարերկրացի զանազան գործիչների հակիրճ պատմություններ եւ աֆորիզմներ, որոնք Չինաստանի պետության ղեկավարն օգտագործել է իր աշխատանքում։

Ժողովածուն թողարկել է «Ժենմին չուբանշե» հրատարակչությունը՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի տպագիր օրգան «Ժենմին ժիբաո» թերթի խմբագրական բաժնի մասնակցությամբ:

«Այն բանի համեմատ, թե ինչպես է անեկդոտների եւ ասույթների գիրքը, որոնք նա հիշատակել է իր ճառերում եւ հոդվածներում, ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն ձեռք բերում գրախանութներում եւ լայն հանրության շրջանում ժողովածուի լույս ընծայումից բառացիորեն հաշված օրեր անց, ի հայտ է գալիս ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ոճի եւ մտապատկերի նոր տեսակերպը, ինչը թույլ է տալիս նորացված պատկերացում կազմել նրա ղեկավարման մասին»,- գրել է թերթը:

Գիրքն, ընդգծում է հրատարակությունը, նաեւ արժանացել է գրական քննադատների խրախուսական արձագանքներին, որոնք դրանում տեսել են «ոչ պաշտոնական տեսակետ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք ծառանում են XXI դարի ղեկավարների առջեւ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս