Մահացել է «Ռոքի» ֆիլմի ռեժիսոր Ջոն Էվիլդսենը
Լոս Անջելեսում կյանքի 81-րդ տարում կյանքից հեռացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Էվիլդսենը:
Ռեժիսորի որդու խոսքով` մահվան պատճառ է դարձել քաղցկեղը:
Ջոն Էվիլդսենը Սիլվեստր Ստալոնեի հետ համատեղ ստեղծել է հանրահայտ «Ռոքի» ֆիլմի առաջին և հինգերորդ մասերը:
1976 թվականին նկարահանված առաջին մասի համար նա արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի: Էվիլդսենը նկարահանել է նաև «Կարատեիստ տղան» կինոնկարի երեք մասերը («Կարատե-քիդ»)-ը:
Նրա երկրորդ՝ «Փրկեք վագրին» ֆիլմի համար դերասան Ջեք Լեմոնին «Օսկար» է շնորհվել: