Բաժիններ՝

Թեհրանն արձագանքել է նոր պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի որոշմանը

Իրանի գերագույն ղեկավարի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշումը համարել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) բացահայտ խախտում: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ի Սենատը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ: Քաղաքական գործչի կարծիքով՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու օգնությամբ Վաշինգտոնը ձգտում է փոխհատուցել իր անհաջողությունները տարածաշրջանում, մասնավորպես, Իրաքում եւ Սիրիայում: Վելայաթին նշել է, որ ԳՀՀՊ-ի կատարման գծով իրանական դիտորդական խորհուրդը անպայմանորեն քննարկելու է այդ հարցը:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ, որի կատարումը վերացնում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Պլանն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 16-ին:

Ընդսմին ԱՄՆ-ը պահպանում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները հրթիռային ծրագրի, մարդու իրավունքների ասպարեզում եւ այն կասկածների կապակցությամբ, որ Թեհրանը հովանավորում է ահաբեկչությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս