Բաժիններ՝

Եվրոպայում կալանավորված ջիհադականների թիվն աճում է երրորդ տարին անընդմեջ. Եվրոպոլ

Եվրոպայում իսլամական ահաբեկչությանը մասնակցության կասկածանքով կալանավորվածների թիվն աճում է արդեն երրորդ տարին անընդմեջ: Դա ցույց են տալիս Եվրոպոլի տվյալները: Եվրոպայի ոստիկանության տվյալներով՝ 2016 թվականին ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 718 մարդ՝ 2015-ի 687 մարդու եւ 2014-ի 395 մարդու դիմաց:

Ըստ որում ջիհադականների հարձակումների թիվը 2015 թվականի 17-ից 2016 թվականին նվազել է մինչեւ 13, ասված է Եվրամիությունում ահաբեկչության հետ կապված իրադրության վերաբերյալ ամենամյա հաշվետվությունում: Այդ թվից վեց հարձակումներ կապված են եղել իրեն «Իսլամական պետություն» հորջորջող խմբավորման գործունեության հետ:

Զեկույցում նաեւ նշված է, որ ջիհադականների գրոհների կազմակերպման մեջ ավելի ու ավելի մեծ դեր են խաղում կանայք, հաղորդել է BBC-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս