
Ռուսաստանը չի շտապում վերացնել թուրքական լոլիկի ներկման արգելքը

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Էկոնոմիկայի զարգացման փոխանախարար Ալեքսեյ Գրուզդևը հայտարարել է, որ թուրքական լոլիկի ներկրման վերաբերյալ խորհրդատվությունները թուրքական կողմի հետ շարունակվելու են:
«Այս հարցի վերաբերյալ առաջիկա շրջանում որոշման կհասնենք, հաշվի առնելով ռուս արտադրողների շահերը և տնտեսական պայմանները»,-ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի ասել է Գրուզդևը՝ռուսական «Ria» լրատվական գործակալության հետ զրույցում:
Հիշեցնեք, որ ռուսական կողմը հունիսի 2-ին հրապարակած որոշմամբ հանել էր թուրքական մթերքեների ներկրման վերաբերյալ նախկինում սահմանած բոլոր արգելքները՝ բացի լոլիկից: