Պենտագոնը չի հաստատում ալ Բաղդադիի ոչնչացումը
Պենտագոնը չի հաստատում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի ոչնչացումը, բայց ուրախ կլինի, եթե դա հաստատվի: Այդ մասինշ ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:
«Ներկա պահին մենք չունենք որեւէ բան, որը կհաստատեր այդ հաղորդումը»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հրամանատարությունը հայտարարել է, որ առայժմ չունի ռուսական օդուժի կողմից ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման հաստատումը: Մինչ այդ տեղեկացվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը տարբեր կապուղիներով ստուգում է ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիի հնարավոր ոչնչացման վերաբերյալ տեղեկատվությունը:
Նշվում Է, որ ահաբեկիչների ղեկավարին կարող էին ոչնչացնել մայիսի 28-ին Ռաքայի հարավային արվարձանում կայացած խորհրդակցության ժամանակ: Ռուսական օդուժի այդ հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինյալներ, որոնք մտնում էին ԻՊ-ի «ռազմական խորհրդի» կազմի մեջ, եւ մոտավորապես 330 ահաբեկիչներ: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ոչնչացված ահաբեկիչների թվում են՝ Ռաքայի «Էմիր» Աբու ալ Հաջի ալ Միսրին, Իբրահիմ ան Նաեֆ ալ Հաջը, որը վերահսկում Էր Ռաքայից մինչեւ Էս Սուխնե ընկած շրջանը, եւ ԻՊ-ի «անվտանգության ծառայության պետ» Սուլեյման ալ Շաուախը:
Ալ Բաղդադին, իսկական անունը՝ Իբրահիմ Ավադ Իբրահիմ ալ Բադրի, առաջին անգամ հանրությանը ներկայացել Է 2014 թվականի հուլիսին, երբ ԻՊ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի մզկիթում հռչակեց Մերձավոր Արեւելքում «իսլամական խալիֆայության» ստեղծումը: Այդ ժամանակվածից ԶԼՄ-ները քանիցս տեղեկատվություն են հրապարակել նրա ոչնչացման մասին, բայց այն հաստատում չի գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա