«Չորս զինվորների մահվան հակահարվածը պետք է լինի երկու ուղղությամբ». Ստեփան Գրիգորյան. shabat.am
«Ռեալ մենք պատերազմի մեջ ենք, պարզապես այն առանձին օրերին թեժանում է, հետո՝ ավելի հանգիստ է, բայց մենք պատերազմական գործողությունների մեջ ենք: Անցյալ տարի ապիլից հետո Ադրբեջանը հայտարարեց պատերազմ և շարունակում է այդ պատերազմը տարբեր մեխանիզմներով, տարբեր ձևերով: Նույնիսկ այս տարվա ապրիլի 28-ին, երբ Ռուսաստանը նախաձեռնեց հանդիպում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, հակառակորդը դրանից երկու օր առաջ սպանեց մեր զինվորին, նույն քայլը կրկնեց նաև հանդիպման օրը, ևս մեկ զոհ ունեցանք»: Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով, նախօրեին Ադրբեջանի կողմից իրականացրած սադրիչ գործողություններին, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, և 2 վիրավոր:
Արցախի Հանրապետության պաշտպանության մամլո ծառայությունն այսօր հայտնել է ևս մեկ զոհի մասին: Քաղաքագետը նշում է, որ մեր հանրությունը պետք է ֆիքսի այդ փաստը, որ մենք պատերազմի մեջ ենք, քանի որ դրանից բխում են մեր գործողությունները:
«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանը ցանկանում է ցանկացած գնով ստատուս քվոն փոխել: Նրանք հակված չեն բանակցել, Ադրբեջանը չի ցանկանում Վիեննայի համաձայնություններն իրականացնել՝ վստահության մթնոլորոտի ստեղծում, վերահսկում՝ Արցախ-Ադրբեջան շփման գծում: Իրենց նպատական է միակողմանի զիջումների գնալ: Այսօր դա է Ադրբեջանի քաղաքականությունը»:
Վերլուծաբանի կարծիքով՝ միջազգային հանրության կողմից Ադրբեջանին արված հասեցական հայտարարությունը Հայաստանը պետք է օգտագործի և դիվանագիտական դաշտում ավելի ակտիվ լինի:
«Մենք պետք է պատճիչ գործողություն ծավալենք, շատ կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանները, ոչ միայն նշեն, որ Ադրբեջանն առաջինը խախտեց խաղի կանոնները, այլ հիմա անպայման դատապարտեն նրանց: Այստեղ Հայաստանը պետք է աշխատանք տանի՝ բացատրելու համար, որ եթե այսպես շարունակվի, անկհայտ է, որ պատերազմն անխուսափելի է: Մի բան է, որ ասում են Ադրբեջանը խախտեց խաղի կանոնները, մի այլ բան է, եթե ասեն, որ Ադրբեջանը սխալ է և դատապարտում են իրեն, քանի որ մյուս քայլն արդեն սանկցիաների կիրառումն է: Մենք պետք է երկու ուղղությամբ աշխատենք՝ էֆեկտիվ հակահարված տանք, ինչպես անում է Իսրայելը, երկրորդը՝ դիվանագիտական դաշտում պետք է համոզենք ԵԱՀԿ-ին, որ իրենք դատապարտեն, իսկ դրան միջազգային հանրությունը պատրաստ է:
Դրա վկայությունը Մարիա Զախարովայի երկու օր առաջ արված հայտարարությունն է, որ Արցախի ժողովրդի շահերից պետք է բխի ղարաբաղյան հարցի լուծումը, քանի որ չես կարող անտեսել Ղարաբաղի ժողովրդի շահը: Այս 25 տարիների ընթացքում նման հայտարարություններ իրենք չէին անում, հիմա ասում են, քանի որ տեսնում են, թե ինչպես է լկտիանում Ադրբեջանը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: