«Թուրքիան 8 տարի շարունակ խոչընդոտում է Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացմանը». Կարո Փայլան

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե Հունաստանում մահմեդական փոքրամասնությունը դեռևս չի կարողանում ընտրել  իրենց համար գլխավոր մուֆթի (մահմեդական բարձրաստիճան հոգևորական): Ի պատասխան դրան հայ պատգամավորը իր Twitter-ի էջում գրել է.

«Նա ասում է, թե Թրակիայում մահմեդականները չեն կարողանում մոֆթի ընտրե՞լ: Ես իմ կողմից կավելացնեմ հետևյալը.

Թուրքիայի կառավարությունը արդեն 8 տարի շարունակ  խոչընդոտում է, որ հայ համայնքը իր համար  պատրիարք ընտրի: Հոգևոր դպրոցները փակ են: Պատրիարքի կարգավիճակ չկա: Էլի թվարկե՞մ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031