
Թուրքիայի և Իրաքի գլխավոր շտաբների պետերը կհանդիպեն ԱՄՆ բարձրագույն զինվորական հրամանատարության հետ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Քերթիս Սկապարոտին, ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Ջոզեֆ Վոթելը դեկտեմբերի 14-ին հանդիպելու են Իրաքի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետեր Օսման Հանիմի և Հուլուսի Աքարի հետ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:
«Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր»,- նշված է Թուրքիայի զինվորական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: