
«Պորոշենկոն քաղաքականությանը վերաբերվում է ինչպես բիզնեսին». Ռուլոֆս

Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, Կիևում ցույցի ժամանակ հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններն «անցել են կարմիր գիծը»:
«Պետք չէ ձերբակալել քաղաքական առաջնորդներին, պետք է ցույց տալ, որ դու նույնպես բարեփոխումներ ես ուզում, նույնպես ուզում ես մարդկանց համար լավն անել, բայց դա տեղի չի ունենում »,- ասել է Ռուլոֆսը:
Ըստ նրա՝ Սաակաշվիլիի կողմանկիցները խաղաղ ճանապարհով կհասնեն ուկրաինացիների համար ավելի լավ կյանքի: Ռուլոֆսի կարծիքով՝ Ուկրաինայի նախագահի խնդիրն այն է, որ նա քաղաքականությանը վերաբերվում է ինչպես բիզնեսին, ինչն անթույլատրելի է:
Նախօրեին Սաակաշվիլիի կողմնակիցները Կիևի կենտրոնում իմպիչմենտի պահանջով ցույց են անցկացրել: Ապա հաջորդել է Անկախության հրապարակի հանրահավաքը: Ոստիկանությունըհաղորդել է, որ ակցիային մասնակցել է մոտ 2 հազար 500 մարդ: Ավելի ուշ ակցիայի մասնակիցների մի մասը գնացել է մեկուսարան, ուր պահվում է Սաակաշվիլին, ապա ուղևորվել են դեպի գլխավոր դատախազության շենք, ուր շարունակել են բողոքի ակցիան: