Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար:
ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ հունիսին տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:
Թուրքիայի Մարաշի նահանգում հանցագործ խմբավորում է վնասազերծվել, որը երկար ժամանակ զբաղվել է փախստական սիրիացի երեխաներին որպես ստրուկ` էժան աշխատուժ օգտագործելով:
Վլադիկավկազում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 7 քաղաքացիների շրջանում զոհեր չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները մայիսի 31-ին բնապահպանական տագնապ են հայտարարել օզոնի պարունակության բարձր մակարդակի պատճառով:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցների թիվը ներկայում 3 տոկոսով գերազանցումԷ այդ քայլի հակառակորդների թվաքանակը:
Փորձագետ Աքրամ Հասանովը վերջին ամիսներին դոլարի փոխարժեքի նվազումը գնահատել է որպես մանաթի հերթական արժեզրկումից առաջ դրություն:
Վերջին օրերի տեղատարափ անձրեւները հանգեցրել են Փարիզի սահմաններում 4,15 մետրով Սենի ջրի մակարդակի բարձրացման: Այս մասին հայտնել Է քաղաքի օդերեւութաբանական ծառայությունը:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
Հանրապետական Ռոնալդ Թրամփը մի շարք էպատաժային հայտարարություններ է արել իր մրցակիցների հասցեին: Նա «հիմար» է անվանել Հանրապետական կուսակցության ամենաազդեցիկ անդամներից Միթ Ռոմնիին, ով 2012թ. ԱՄՆ նախագահի թեկնածու էր ու ընտրություններում պարտվել էր Բարաք Օբամային:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում մայիսի 31-ին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «Ազերթաջ» գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Բունդեսթագում հունիսի 2-ին քննարկվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին` հայտարարելով, որ Թուրքիան չունի «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» խնդիր:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդ Հիլարի Քլինթոնն անհրաժեշտ է համարում միավորել ուժերը կուսակից մրցակցի՝ սենատոր Բեռնի Սանդերսի հետ: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Ներկայում աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ գտնվում է ստրկության մեջ, որոնց մեծ մասին պահում են Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին ասված է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:
Վրաստանի քաղաքացիները, Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության կայքում ներկայացված տվյալների համաձայն, երկրորդ տեղն են զբաղեցնում հունվարից մինչեւ ապրիլ ընկած ժամանակաշրջանում այս երկիր այցելած օտարերկրացիների շրջանում:
Չինաստանի Հունանի հարավարեւելյան նահանգում ավարտվել Է աշխարհում ամենաերկար ապակե կամրջի շինարարությունը: Կառույցը գտնվում Է Տյանմենշան (Tianmenshan) ազգային բնայգում՝ Չժանցզյացզե (Zhangjiajie) գետահովտի 300 մետր բարձրության վրա:
ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը:
Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կկարողանան այցելել Շվեյցարիա: «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը կքննարկվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին:
Աշխարհահռչակ բրիտանացի ֆիզիկոս և տեսաբան Սթիվեն Հոքինգը հայտնել է, որ հասկանում է տիեզերքի կառուցվածքի բնույթը, բայց չի հասկանում ԱՄՆ նախագահի հավանական հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի ժողովրդականության բնույթը:
«Հայաստանը կարող է հաղթող դուրս գալ դիմակայությունից միայն լուրջ ռեֆորմների, դեկորտատիզացիայի և տնտեսության ազատականացման շնորհիվ, այսինք` ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով, որոնք կխթանեն քաղաքական-հասարակական պետական մտածելակերպով օժտված էլիտայի ձևավորումն ու զարգացումը»։
Միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ի արտաքին քաղաքական ռազմավարության նախագծում, որը մշակվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի գերատեսչության կողմից, Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերությունները որակվել են որպես «ռազմավարական խնդիր»: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովին մոտ կանգնած EurActiv ինտերնետ-ռեսուրսը:
Ադրբեջանի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Զաքաթալա քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, որոնք զբաղվել են անտառում թմրանյութերի աճեցմամբ:
Մայիսի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքի հայ համայնքում տեղի է ունեցել «Ես եմ Արցախը» խորագրով հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների: 168.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Լիլիթ Բաղրամյանը հայտնեց, որ միջոցառման նպատակն էր՝ հիշել և հարգել հերոսներին անուն առ անուն և «օտարության մեջ հպարտությամբ վառ պահել նրանց հիշատակը»:
«Իմաստ չունի մասնակցել մի միջոցառման, որի ընթացքում ՀՀ-ի համար զգայուն խնդիրներով անհրաժեշտ վերաբերմունք տեսանելի չի լինելու»,- ասում է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Սակայն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ դաշինքին, անհրաժեշտ է, առնվազն, ավելի կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Ես չեմ հավատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծմանը: Այս մասին Վարշավայի համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` ի պատասխան Արցախի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջին իրադարձությունների հետ կապված հայ ուսանողի տված հարցին:
Հիմնական պահանջների թվում է «առավելագույն վստահությունը տնտեսավարման սուբյեկտների նկատմամբ եւ, որպես հետեւանք՝ լիազոր տնտեսական գործարկուի ինստիտուտի կիրառման ընդլայնումը»: Բելառուսում կան 325, Ռուսաստանում՝ 130, Ղազախստանում՝ 3 այդպիսի գործարկուներ:
«Նրանք շատ խիստ տուժում են, ուստիեւ զանազան փակ ուղիներով փորձում են մեզ մոտ սողոսկել եւ առաջարկել ինչ-որ կոմիտեներ ստեղծել, դեռ դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, Եվրակազմակերպությունում հընթացս հանդիպելով ինձ, առաջարկեց. «Արի կոմիտե կամ խումբ ստեղծենք. դիվանագետներ, հետախույզներ»,- kp.ru-ի կայքի ուղիղ եթերում ասել է Լավրովը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Աստանայում հայտարարել է, թե Չինաստանի հետ համագործակցությունը կիրականացվի ԵԱՏՄ-ի երկրների շահերի հաշվառմամբ:
Մոդել և «Միսս Թուրքիա-2006» տիտղոսը կրող Մերվե Բույուքսարաչը Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրա վարչապետության օրոք «վիրավորելու» հիմնավորմամբ դատապարտվել է 14 ամսվա ազատազրկման: