Բաժիններ՝

Մերկելը ԳՍԴԿ-ի հետ արագ բանակցություններ է ակնկալում կառավարության ձևավորման շուրջ

Գերմանիայում կառավարության ձեւավորման շուրջ բանակցությունները պետք է արագ անցկացվեն: Այդ մասին Բեռլինում լրագրողներին հայտարարել է Քրիստոդեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ առաջին կոնսուլտացիաները կկայանան արդեն դեկտեմբերի 13-ին:

«Այն բանի գրավականը, որ մենք կկարողանանք լուծել խնդիրները երկրում եւ նրա սահմաններից դուրս, կայուն կառավարության առկայությունն է,-ասել է նա:-Ուստի մենք ցանկանում ենք վարել այդ բանակցությունները եւ կարծում ենք, որ դրանք պետք է լինեն արագ ու հիմնավոր»: Ընդ որում՝ Մերկելը կրկին ընդգծել է, որ գերակա տարբերակ է համարում հենց ԳՍԴԿ-ի հետ «մեծ կոալիցիայի» ստեղծումը: «Մենք ցանկանում ենք ձեւավորել կայուն նախարարների կաբինետ, մինչդեռ փոքրամասնության կառավարությունն այդպիսին չի հանդիսանում»,-պարզաբանել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031