«ԵՏՄ անդամ Ղազախստանը 2018թ. կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ». Արայիկ Սարգսյան

Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս ԱրայիկՍարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ ԵՏՄ անդամ Ղազախստանը 2018թ. կարող է դառնալ պատերազմի թատերաբեմ. «Ինչո՞ւ Ղազախստանը, որովհետև նա ընդունեց լեզվի մասին օրենք, տեղի ունեցան ամերիկյան և ղազախական ստորաբաժանումների զորավարժություններ՝ ՌԴ սահմանին, որի մասին չի ասվում, և որը ՌԴ-ն ընկալեց՝ որպես ոչ բարեկամական քայլ։ Այսինքն՝ ռուս-ղազախական լարվածությունը կարող է առիթ դառնալ՝ Ղազախստանում արաբական գարնան»։

Փորձագետն ասաց, որ իրենց ակադեմիան ողջունում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ Թրամփի որոշումը.

«Երուսաղեմի արևմտյան մասը մենք էլ ենք համարում հրեաների մայրաքաղաք, և ԱՄՆ-ի ներքին գործն է, թե իր դեսպանատունը որ քաղաք կտեղափոխի։ Այդ քամիների տակ այսօր Թուրքիայում հավաքվում են մուսուլման աշխարհի երկրները, այդ թվում՝ Ռուհանին, ի դեպ, նաև Պուտինն է հետո միանալու։ Թուրքական դիվանագիտությունը, ի տարբերություն հայկական դիվանագիտության, միշտ եղել է «քամիները որսալու» քաղաքականություն։ Հիմա քամի է փչում, որից նրանք կարող են օգուտ քաղել։ Թուրքիան վաղուց երազում է հատկապես սուննիական աշխարհում հայտ ներկայացնել, որ ինքն է Պաղեստինի գլխավոր պաշտպանը։

100 տարի առաջ Երուսաղեմը պատկանում էր Թուրքիային։ Այդ առումով՝ Թուրքիան կփորձի դիվիդենտներ շահել, բայց երբեք չի պատերազմի Իսրայելի դեմ»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ Երուսաղեմում կան տարածքներ, որոնք հայ հոգևորականները թաքուն վաճառում են Իսրայելի իշխանություններին. «Վաղ թե ուշ այդ տարածքները լինելու են Իսրայելի սեփականությունը, և մենք ողջունում ենք Թրամփի այդ քայլը։ Դա կոնֆլիկտների լուծման քայլ է։ Եթե կբերի պատերազմի, թող բերի․ թող Պաղեստինը պայքարի իր իրավունքների համար, Իսրայելը՝ պաշտպանվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս