Բաժիններ՝

«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» կազմակերպությունն առաջարկում է պետականացնել կոռուպցիոն գործարքներում ներգրավված գործիչների ունեցվածքը

Ադրբեջանցի քաղաքական վտարանդիների կողմից ստեղծված «Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» հասարակական կազմակերպությունն առաջարկում է պետականացնել կոռուպցիոն գործարքներում ներգրավված, բոլոր ադրբեջանցի պետական գործիչների ունեցվածքը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

«Ժողովրդավարություն հանուն Ադրբեջանի» հասարակական կազմակերպության համանախագահ, նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովն առաջարկել է ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կբացահայտի ադրբեջանցի պետական գործիչների պաշտոնական դիրքի չարաշահման և կոռուպցիոն գործարքների արդյունքում Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս ձեռք բերված ունեցվածքը:

Կազմակերպության համանախագահն առաջարկում է, որ այդ հանձնաժողովում ընդգրկված լինեն պրոֆեսիոնալ իրավաբաններ, բարձրակարգ ֆինանսիստներ, տնտեսագետներ, ինչպես նաեւ այս ոլորտում փորձ ունեցող միջազգային փորձագետներ:

«Հանձնաժողովը պետք է սերտորեն համագործակցի Ինտերպոլի, Եվրոպական միության հակակոռուպցիոն ծառայության (OLAF), Շվեյցարիայի,Մեծ Բրիտանիայի եւ այլ երկրների ֆինանսական հետախուզության բաժինների հետ: Հանձնաժողովը պետք է Ադրբեջանի անվտանգության խորհրդին եւ Միլլի Մեջլիսին զեկուցի իր աշխատանքի արդյունքների մասին: Կատարված աշխատանքների մասին շաբաթաթերթերի և հեռուստատեսությունների միջոցով պետք է իրազեկվի նաև հանրությունը: Առգրավված գույքն ու ֆինանսական միջոցները պետք է մուտք արվեն Ադրբեջանի Ազգային հիմնադրամ (հանրային հիմնադրամ)»,-սոցցանցերում կատարած գրառման մեջ նշել է Մամեդովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս