Բաժիններ՝

Հունգարիայի վարչապետը «մուսուլմանական զավթիչներ» է որակել փախստականներին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետեւ էլ չի ընդունելու փախստականների: Այդ մասին նա պատմել է Welt գերմանական թերթին:

«Մենք գտնում ենք, որ մեծ քանակությամբ մուսուլմանների առկայությունն անպայմանորեն բերում ֆ զուգահեռ հանրակցությունների ստեղծման,- ասել է նա:- Մենք այդ մարդկանց չենք դիտարկում իբրեւ փախստականների, մենք ի դեմս նրանց տեսնում ենք մուսուլմանական զավթիչների: Մուլտիկուլտուրալիզմը սոսկ պատրանք է»:

Օրբանը քանիցս հայտարարել է, որ փախստականները սպառնալիք են ներկայացնում եվրոպական պետություններին: Բացի այդ, նա նշում է, որ անհրաժեշտ է ամրապնդել Եվրամիության արտաքին սահմանները միգրացիոն նոր ճգնաժամից խուսափելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031