Էրդողանի դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսացության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը: Էրդողանի փաստաբան Հյուսեյին Այդընը հայտնել է, որ քեմալական կուսկացության առաջնորդը արտահայտություններ է արել, որոնք խախտում են նախագահի անձնական իրավունքները և նրա հասցեին ծանր վիրավորանքն են պարունակում:

Դատարան ներկայացված հայցադիմումի մեջ մեղադրանքներին որպես ապացույց հղում է արվում Քըլըչդարօղլուի՝  դեկտեմբերի 22-ին խորհրդարանում և դեկտեմբերի 24-ին Էսքիշեհիրում նահանգային կոնգրեսի ժամանակ հնչեցրած արտահայտություններին:

Նախագահ Էրդողանը ընդդիմադիր գործչից բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել 250 հազար թուրքական լիրայի (66.500 ԱՄՆ դոլար) չափով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031