Վրաստանում այրվել է Ադրբեջան-Թուրքիա երթուղու մարդատար ավտոբուսը
Վրաստանի արեւելյան շրջանում հունվարի լույս 8-ի գիշերը բռնկած հրդեհի պատճառով այրվել է Ադրբեջանից Թուրքիա ուղեւորվող մարդատար ավտոբուսը։
Ինչպես հայտնել է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը, ավտոբուսում եղել է շուրջ 50 ուղեւոր՝ տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիներ: Ոչ ոք չի տուժել:
Ավտոբուսի ուղերորները պատմել են, որ ավտոմայրուղով ընթանալու ժամանակ ծխի հոտ են զգացել եւ այդ մասին հայտնել են վարորդին: Ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ ժամանակին դուրս են եկել փոխադրամիջոցից:
Ավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Պատահարի վայր ժամանած հրշեջ ծառայությունների աշխատակիցները մարել են կրակը: Սկսվել է պատահարի հանգամանքների հետաքննությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: