Բաժիններ՝

Մառախուղը կազմալուծել էր Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը լույս հունվարի 8-ի գիշերը չի կարողացել ութ չվերթ ընդունել թանձր մառախուղի պատճառով: Այդ մասին Sputnik-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

Չեղարկել են Թբիլիսի-Ստամբուլ հինգ չվերթ եւ մեկական չվերթ Դուբայից, Մյունխենից ու Բաքվից: Այդ չվերթերը պետք է իրականացնեին Turkish Airlines, FluDubai, Pegasus, Lufthansa, Qatar ավիաընկերությունները:

Քանի որ ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ուղեւորները Թբիլիսիից չեն մեկնել հակառակ ուղղությամբ: Թբիլիսիի ուղղությամբ չվերթները հետաձգվել են Թել Ավիվից, Մոսկվայից, Դոհայից, Կիեւից եւ Ուրումչիից:

Ներկայում օդանավակայանն աշխատանքը վերսկսել է սովորական ռեժիմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031