Ռուսթավիում նորածին երեխային թողել են շենքի մուտքի մոտ

Հունվարի 7-ին Ռուսթավիի բնակելի շենքերից մեկի մուտքի մոտ ոստիկանները լքված նորածին երեխա են գտել: Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` իրավապահները դեպքի վայր են ժամանել ահազանգ ստանալուց հետո։

Ըստ aluq.ge-ի՝  նորածնին տեղափոխել են մանկական հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 127-րդ հոդվածի հատկանիշներով (երեխային վտանգի մեջ թողնելու), ինչը ենթադրում է մինչև 2 տարի ազատազրկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031