Բաժիններ՝

Ռուս զինվորականներն ինքնանշանառվող բացառիկ ավիառումբեր կստանան

Ռուսաստանցի զինվորականները 2018 թվականին իրենց սպառազինությունը կհամալրեն «Գայլիկոնիչ» նորագույն ինքնանշանառվող ավիառումբերով՝ 500 կիլոգրամ տրամաչափով:

Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է «Տեխմաշ» մշակող կոնցեռնի (մտնում է «Ռոստեխի» կազմի մեջ) գլխավոր տնօրեն Վլադիմիր Լեպինը:
«Դա 500 կիլոգրամ տրամաչափով սահասավառնող ռմբային պարկուճի բազային նմուշն է ինքնանշանառվող մարտական տարրերով հանդերձանքում»,- ասել է նա:

Մեկ «Գայլիկոնիչ» ավիառումբը կարող է կանգնեցնել հակառակորդի կրակող հրետամարտկոցը կամ տանկային շարասյունը: Այն փոխադրող ինքնաթիռը կարող է չմտնել հակառակորդի հակաօդային պաշտպանության գոտի, քանի որ ռազմամթերքը կարող է սահասավառնել տասնյակ կիլոմետրեր, չնայած շարժիչի բացակայությանը: Ըստ որում այն գործնականում անհնար է ճանաչել ռադարների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031