Բաժիններ՝

ԵՄ-ն Իրանի ԱԳ նախարարին հրավիրելու է քննարկել երկրի իրադրությունը

Եվրամիությունը պլանավորում է հրավիրել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին, որպեսզի նրա հետ քննարկի երկրում հակակառավարական ելույթներին վերաբերող հարցերը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

«Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ համատեղ մենք որոշել ենք Իրանի արտաքին գործերի նախարարին հրավիրել գալիք շաբաթ, եթե հնարավոր լինի»,-ասել է դիվանագետը ZDF գերմանական հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ԵՄ-ն «պաշտպանում է ցույցերի ազատությունը, պետությունը նույնպես պետք է այն պաշտպանի»:

Դրա հետ մեկտեղ Գաբրիելն ընդգծել է, որ Բեռլինը չի հետեւելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին:

Գաբրիելի խոսքով՝ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:

ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված էր Իրանի իրադրությանը, հայտարարել է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Նա նշել է, որ «Իրանում փոփոխությունները պետք է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս