Թուրքիան Հայաստանի հետ սահմանին էլեկտրոնային համակարգեր է տեղադրելու

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն խոսել է Իրանի հետ սահմանին կառուցվող պատի շինարակական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի  հետ  սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումների   մասին:

Ըստ «Borsagundem» լրատվական կայքի՝ Սոյլուի խոսքերով այս պահի դրությամբ թուրք-իրանական սահմանին կառուցվող 144կմ-ոց պատի գրեթե կեսը կառուցված է:  Նախարարը շեշտել է, որ նշյալ պատը պետք է կանխի ապօրինի սահմանահատումները, ինչպես նաև ահաբեկիչների մուտքը իրենց երկիր:

Անդրադառնալով հայ-թուրքական և թուրք-վրացական սահմանին իրականացվելիք անվտանգության միջոցառումներին՝ նա տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է այնտեղ տեղադրել էլեկտրոնային համակարգեր:

«Կարծում եմ  1 կամ 2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցներ կձեռնարկենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այնտեղ միայն կտեղադրենք նոր էլեկտրոնային համակարգեր»:

Հիշեցնենք, որ Թուրքիան ավելի վաղ սկսել էր հայ-թուրքական սահմանի Կարս նահանգի հատվածում տեղադրած տեսախցիկների փորձարկման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս