Սիդնեյում 47 աստիճան տապ է. նման բան այստեղ չեն տեսել 79 տարի
Ավստրալիայի խոշորագույն քաղաքում հուվարի 7-ը դարձել է ամենաշոգ օրը վերջին 79 տարում. օդի ջերմաստիճանը հասել է 47,3 աստիճանի, տեղեկացնում է BBC-ին:
Առավել շոգ է եղել Փենրիթում՝ Սիդնեյից փոքր-ինչ արեւմուտք ընկած շրջանում: Օդի ջերմաստիճանը գրեթե հասել է 1939 թվականի ռեկորդին, այն ժամանակ ջերմաչափի սնդիկի սյունը բարձացել էր մինչեւ 47,8 աստիճանի նշանգիծ:
Նոր Հարավային Ուելսի նահանգում շուրջ 7 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության՝ մասնակիորեն էքստրեմալ շոգի պատճառով, գրում է Sydney Morning Herald-ը:
Սիդնեյում եւ նրա շրջակայքում կրակ վառելն արգելված է, քանի որ առանց անոմալ շոգի էլ տարվա այս ժամանակ Ավստրալիայում հաճախ են անտառային հրդեհներ սկսվում:
Հունվարի 8-ին օդերեւութաբանները կրկին խոստանում են շոգ եւ կարճատեւ անձրեւ օրվա երկրորդ կեսին: