Ահմադինեժադի փաստաբանը հերքել է նրա ձերբակալության մասին տեղեկատվությունը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Erm News-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ահմադինեժադի փաստաբանը, որի անունը չի հաղորդվում: Պարզ չէ նաև, թե որտեղ է գտնվում Մահմուդ Ահմադինեժադը:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Իրանի նախկին նախագահի ձերբակալության մասին տեղեկատվություն էր տարածել al-Quds al-Arab թերթը՝ վկայակոչելով Թեհրանում իր «վստահելի աղբյուրը»:

Թերթի փոխանցմամբ՝ նրան ձերբակալել էին Բուշիր քաղաքում հունվարի 4-ին ունեցած ելույթի պատճառով:

Նշենք, որ իր ելույթում Մահմուդ Ահմադինեժադը կարծիք էր հայտնել, որ «ներկայիս որոշ պաշտոնյաներ ապրում են հասարակ մարդկանց խնդիրներից հեռու, ոչինչ չգիտեն հասարակության իրական դրության մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031