
Տեսանյութում ցուցադրվել է հրաբխի ժայթքումն Ինդոնեզիայում

Ինչպես արդեն հաղորդվել է, Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված իրադարձության վայրից։
Փետրվարի 19-ին հրաբուխը հինգ կիլոմետր բարձրության մոխրի սյուն է արտանետել:
Շիկացած հրաբխային մոխրի ամպը մինչեւ 4,9 կմ տարածվել է խառնարանից դեպի հարավ-արեւելք եւ 3,5 կմ՝ դեպի արեւելք, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Սինհուա» գործակալությունը նշում է, որ մոխրի ամպը հասել է ռեկորդային բարձրության: Միեւնույն ժամանակ հրաբխի ժայթքումը չի ազդել Հյուսիսային Սումատրայի նահանգում ավիահաղորդակցության վրա: Մոխիրը չի հասել Մեդան քաղաք ու օդանավակայանի տարածք։