Բաժիններ՝

Թրամփն առաջարկել է զինել ուսուցիչներին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ուսուցիչներին թույլ տալ զենք կրել ինքնապաշտպանության համար: Այս մասին, ինչպես գրում է The Hill-ը, խոսք է եղել փետրվարի 21-ին այն դեռահասների հետ կայացած հանդիպմանը, որոնք դարձել են Ֆլորիդայում տեղի ունեցած հրաձգության վկաները, որի հետեւանքով զոհվեց 17 մարդ։

«Եթե դուք ունենայիք ուսուցիչ, որը կարողանար հրազեն կիրառել, այդ հարձակումը կարող էր այդքան տխուր ավարտ չունենալ»,- ասել է նախագահը: Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է գաղտնի զենք կրելուն, իսկ ուսուցիչները պետք է հատուկ պատրաստություն անցնեն: Թրամփը խոստացել է երկրում ներդնել զենքի գնման թույլտվություն ստանալու «շատ խիստ» ստուգումներ: «Մենք շատ խիստ կլինենք ստուգումների առումով, շատ խիստ՝ հոգեկան առողջության ստուգումների առումով»,- ասել է Թրամփը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս