Բաժիններ՝

«Բոլոր արտաքին խաղորդները պետք է երկխոսություն սկսեն Դամասկոսի հետ». Լավրով

Բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, ովքեր ներկա են Սիրիայի տարածքում, պետք է երկխոսություն սկսեն արաբական այդ երկրի կառավարության հետ:

Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է, որ առանց բացառության բոլոր արտաքին խաղորդները, հատկապես նրանք, որոնք ներկայություն ունեն Սիրիայում, այնուամենայնիվ գիտակցեն Սիրիայի կառավարության հետ երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության քանիցս հաստատված սկզբունքի շրջանակներում»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ արաբական հանրապետության բոլոր էթնիկ եւ կրոնական խմբերը պետք է հարգեն երկրի տարածքային ամբողջականությունը: «Կարգավորմանը չօգնեց այն, որ ինչ-որ ժամանակ առաջ քրդական բնակչության մի մասը Սիրիայի հյուսիսում հայտարարեց ինքնավարության մասին:

Կարգավորմանը չօգնեցին այն գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ու նրա գլխավորած կոալիցիան ձեռնարկում էին այդ միտումներին օժանդակելու, քրդերի ինքնավարացմանն աջակցելու եւ նույնիսկ տեղերում կառավարման մարմինների ստեղծմանն օժանդակելու ուղղությամբ, որոնք բացահայտորեն ներկայացվեցին որպես Դամասկոսին չենթարկվող»,-ընդգծել է նա: Ընդսմին Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը պետք է ղեկավարվի իր երկրի տարածքի նկատմամբ ինքնիշխանության սկզբունքով եւ երկխոսություն վարի էթնիկական բոլոր խմբերի, այդ թվում՝ քրդերի ներկայացուցիչների հետ:

«Սիրիայի կառավարությունը պետք է ղեկավարվի իր երկրի ամբողջ տարածքի նկատմամբ ինքնիշխանության սկզբունքով: Դա նշանակում է խոսել այս կամ այն էթնիկ, կրոնական խմբերի բոլոր ներկայացուցիչների, ներառյալ քրդերի հետ»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս