Որքա՞ն կկազմի Թուրքիայի բնակչությունը 2040 թվականին
Թուրքիայի վիճագրական ծառայությունը (TÜİK) տվյալներ է ներկայացրել Թուրքիայի բնակչության աճի տեմպերի վերաբերյալ։
«Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով TÜİK-ի ներկայացրած տվյալներին, նշում է, որ Թուրքիայի բնակչությունը 22 տարի անց՝ 2040թ. անցնելու է 100մլն-ը։
Սպասվում է, որ մինչև 2023թ.-ի ավարտ Թուրքիայի բնակչությունը կհասնի 86 միլիոն 907 հազար 367-ի։
2023թ. Ստամբուլի բնակչությունը կհասնի 16.3 մլն-ի, Անկարայինը՝ 6.1մլնմ, իսկ Իզմիրինը՝4.6 մլն, Բուրսա քաղաքինը՝ 3.2մլն, Անթալիան 2.7մլն։
Կանխատեսվում է, որ 2069թ. Թուրքիայի բնակչունը կկազմի 107.664.000 մլն մարդ։ Իսկ 2069թ.-ից մինչ 2080թ. Թուրքիայի բնակչությունը կնվազի և կկազմի 107.101.000 մարդ։
TÜİK-ի տվյալներով՝ 2017թ. Թուրքիայի բնակչության 50.2 տոկոսը կանայք են եղել, իսկ 49.8-ը տղամարդիկ։
Ամբողջությամբ՝ ermenihaber.am կայքում: