
Մեքսիկայում առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից

Մեքսիկայի Կանտանա Ռոո նահանգում փետրվարի 21-ին առնվազն 25 մարդ է տուժել տուրիստական նավի վրա տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին Televisia հեռուստաալիքին հայտնել է Պլայա դել Կարմեն քաղաքի քաղաքացիական պաշտպանության եւ հրշեջ պահպանության վարչության ղեկավար Խուան Կառլոս Սոսան:
«Նավի վրա եղել է ավելի քան 140 մարդ,- ասել է Սոսան:- Վերջին տվյալների համաձայն՝ տուժել է 25 մարդ»: Վնասվածքներ ստացածների թվում 20-ը մեքսիկացիներ են եւ հինգը օտարերկրացիներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, մի քանի մարդ արդեն դուրսէ գրվել հիվանդանոցից: Սոսան հավելել է, որ պայթյունը տեղի է ունեցել վերին տախտակամածներից մեկի վրա: Իշխանությունները պարզում են պատահածի պատճառները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: