Սաուդյան Արաբիայի իշխանությունները թույլատրել են բոուլինգ-և բիլիարդ-ակումբների բացումը
Սաուդյան Արաբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Տուրկի բեն Աբդելմուհսին ալ Շեյխը Բոուլինգի համաշխարհային կենտրոնի ղեկավարության հետ համաձայնագիր է ստորագրել թագավորությունում առաջին երեք բոուլինգ- եւ բիլիարդ-ակումբների բացման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է SPA սաուդյան լրատվական գործակալությունը:
Նրա տեղեկատվության համաձայն ակումբները կբացվեն թագավորության երեք քաղաքներում՝ էր Ռիադում, Ջիդդայում եւ Էդ Դամամում: Պայմանագիրը նաեւ ներառում է հատուկ տեղի հատկացումը դրիֆտի (ավտոմեքենաների էքստրեմալ վարման) եւ մարզական այլ նախագծերի համար, որոնց մասին կհաղորդվի ավելի ուշ:
Ինչպես նշում է գործակալությունը, այդ պայմանագիրն ստորագրվել է թագավորությունում զվարճանքի սեկտորի զարգացման ծրագրի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: