Բաժիններ՝

Անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան վրա

Անհայտ անձը փետրվարի 21-ի երեկոյան պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքի վրա, ինչից հետո իրեն պայթեցրել է այդ հիմնարկության մերձակայքում: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները: «Պոդգորիցայում ԱՄՆ-ի դեսպանատան առջեւ անհայտ անձը պայթեցրել է իրեն:

Դրանից առաջ նա պայթուցիկ սարք, ամենայն հավանանակությամբ, ձեռքի նռնակ է նետել դիվանագիտական համալիրի տարածքի վրա»,- ասված է Չեռնոգորիայի կառավարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հաստատել է ամերիկյան դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունները, նշելով, որ դիվանագետները «սերորեն աշխատում են ոստիկանության հետ՝ պարզելու հարձակվողի ինքնությունը»: Հնարավոր զոհերի ու տուժածների վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728